«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Բուք, ձնաբուք. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Բուք, ձնաբուք. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
  • Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Դժվարանցանելի են՝

  • Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների,  Ալագյազ-Արթիկ,  Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:

Սյունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։