«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Բուք, ձյուն ու մերկասառույց. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Բուք, ձյուն ու մերկասառույց. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար, բացի թեթև մարդատարներից. ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն: Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է նաև Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:

Մաստարա–Լանջիկ և Արտաշավան–Ծիլքար ճանապարհահատվածները բքի պատճառով փակ են. տեսանյութ
Չարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։

Լարս. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: