«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ծառուկյանը չի հիշում` ում է տեսել 2008-ի մարտի 1-ին կառավարությունում

Ծառուկյանը չի հիշում` ում է տեսել 2008-ի մարտի 1-ին կառավարությունում

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ոչ հաստատում, ոչ էլ բացառում է, որ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։

«Այսօր մեկ անգամ ևս ես պնդում եմ, որ եթե ես կապ ունեմ Մարտի 1–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն ինձ։ Եթե իմ մասնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, քննեն հարցն ու մեղավորները պատժվեն»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ծառուկյանի խոսքով` 2008–ի մարտի 1-ի երեկոյան իրեն կառավարությունից զանգել են և հրավիրել հանդիպման։ Հանդիպմանը, սակայն, նա երկար չի մնացել։

«Ինձ հրավիրել են կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, եղել եմ կես ժամ կամ 25 րոպե և, տեսնելով խառնաշփոթ վիճակ, թողել գնացել եմ։ Ես ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն։ Տեսնելով, որ ոչ մի բան չկա` թողել–գնացել եմ»,–ասել է նա` հավելելով, որ չի հիշում` ում է տեսել այդ օրը կառավարությունում։