«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»

Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը. գրում է ermenihaber-ը:

Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»:

Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները