«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԴԱՀԿ-ն ներկայացրել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

ԴԱՀԿ-ն ներկայացրել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացվել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը․

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում կարող է բռնագանձում տարածվել պարտապան ֆիզիկական անձի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա, եթե.

  • Պարտապանը չունի գույք
  • Եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
  • Կատարվում է պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ վճիռ
  • Կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը չի գերազանցում 200 հազար դրամը՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

Կատարվող պահումների չափը

Ըստ գործող օրենսդրության, ի կատարումն բռնագանձման վերաբերյալ դատական ակտի, պարտապանի ամբողջ եկամուտը բռնագանձվել չի կարող: Մասնավորապես՝ մինչև պարտավորության ամբողջական մարումը պարտապանի աշխատավարձից և այլ եկամուտներից, կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի.

  • Ալիմենտի բռնագանձման,
  • Առողջությանը,
  • Կերակրողի մահվամբ կամ
  • Հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման դեպքերում՝ մինչև 75 տոկոս

Հարկ է նկատի ունենալ, որ պահվող գումարի չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

30 տոկոսից ոչ ավելի կարող է պահվել՝

  1. Պարտապանի պետական կենսաթոշակից մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը
  2. Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից, եթե առկա է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ տրվող տեղեկանք :

Բռնագանձման ենթակա չեն պետական բյուջեից վճարվող սոցիալական աջակցության գումարները, ինչպես նաև ընտանեկան, երեխայի ծննդյան, երեխայի խնամքի, մայրության, ժամանակավոր անաշխատունակության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, թաղման և խնամակալության նպաստները:

Տեղեկացում՝ արգելանք կիրառելիս և բռնագանձում տարածելիս հարկադիր կատարողը որոշ դեպքերում կարող է չտեսնել՝ ինչ դրամական միջոցներ են արգելադրվում, ուստի նշված եկամուտներն ամբողջությամբ արգելադրվելու դեպքում կիրառված արգելանքը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ փոստի միջոցով ներկայացնել դիմում, գործատուից կամ այլ եկամուտ վճարողից տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն՝ պարտապանի անձնագրային տվյալները, աշխատավարձի կամ այլ եկամտի չափը, բանկը, որին փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը, գործատուի կամ եկամուտ վճարողի հաշվեհամարը, որից կատարվում են փոխանցումները:

Ի գիտություն՝ բավարար հիմքեր ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողը կարող է վերանայել նշված գումարներից բռնագանձվող տոկոսի չափը: