«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Դատապարտյալները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ «Առավոտ»

Դատապարտյալները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ «Առավոտ»

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  21 կալանավորված անձ եւ դատապարտյալ երկուշաբթի՝ հունվարի 31-ից անժամկետ հացադուլ կհայտարարեն։

Պատճառը նրանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցության տրամադրման անորոշությունն է։ Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել է դատապարտյալների իրավունքների հարցերով զբաղվող «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։

Կառավարության հունվարի 20-ի նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը: Ըստ այդ որոշման՝ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները թույլատրվում են ազատությունից զրկված անձի եւ նրան տեսակցող անձի պատվաստված լինելու կամ էլ  ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունենալու պարագայում։

Ամբողջական`այստեղ: