«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ձյուն, բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են

Ձյուն, բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները  (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներից ) տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։