Ձյուն, բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք): Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Որասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։