«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանում է Երևան

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանում է Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախորդ շաբաթ, Լայչակը մեկնել էր Բաքու և ընդգծել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը նշել էր՝ «խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Հայաստան»:

Նրա խոսքով` Սլովակիան ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՄԽ համանախագահներին։