«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Էդգար Ղազարյան. Ոստիկանությունը պարտավոր է պարզել 10 հոգևորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին

Էդգար Ղազարյան. Ոստիկանությունը պարտավոր է պարզել 10 հոգևորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին

Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների անունների հիշատակմամբ որեւէ հայտարարություն չի եղել։ Ըստ էության տարածվել է կեղծ եւ սադրիչ հայտարարություն։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, Ժամը 17։00-ին, Էջմիածնի

Մայր Տաճարում նախատեսվող ժամերգությունը կրոնական ծիսակարգ է, որի վերաբերյալ որոշում է կայացվել խիստ որոշակի սուբյեկտի կողմից։

Վաղարշապատ քաղաքում որեւէ օրինական հավաքի մասին ծանուցում քաղաքապետարանի կայքում առկա չէ, որեւէ օրինական հավաքի մասին պաշտոնական եւ պատասխանատու անձանց կողմից հայտարարություն գոյություն չունի։ 

Տվյալ դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամերգության կամ այլ ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը, պարզել 10  հոգեւորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին եւ ձեռնարկել օպերատիվ միջոցներ նրանց բացահայտելու եւ նրանց կողմից հրահրվող սադրանքը կանխելու ուղղությամբ։

Էդգար Ղազարյան