Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը:
Մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության տարածքում`
Մարտի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով:
Հանգստյան օրերին մայրաքաղաքում կդիտվի 0 +6 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումն՝ ԱՅՍՏԵՂ: