Տեղեկատու
Եղանակը Հայաստանում հունիսի 17-ին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +31 +33 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: