«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Եղանակը Հայաստանում հունիսի 24-ին

Եղանակը Հայաստանում հունիսի 24-ին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-25-ին և 27-28-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունիսի 24-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում հունիսի 24-ի ցերեկը կդիտվի +30 +32 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: