Տեղեկատու
Եղանակը Հայաստանում հունիսի 29-ին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-3-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի:
Երևանում՝
Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 29-ի ցերեկը կդիտվի +31 +33 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: