Տեղեկատու
Եղանակը Հայաստանում հուլիսի 7-ին

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +32 +34 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: