Եղանակը Հայաստանում օգոստոսի 5-ին

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 5-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 5-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +35 +37 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: