«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40 +42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը  հուլիսի 16-17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում 10-12 մ/վրկ արագությամբ:
Հանգստյան օրերին մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +39 +42 աստիճան:

Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: