Տեղեկատու
Եղանակը Հայաստանում նոյեմբերի 30-ին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +6 +8 աստիճան։
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ:
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։