Եղանակը Հայաստանում. սպասվում է քամու ուժգնացում

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 5-ին, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավային 4-6մ/վ, մարտի 4-ին, 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ, 6-ին՝ 25-30մ/վ։
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում՝
Մարտի 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կդիտվի +16 +18 աստիճան:
Մարզերում՝