«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0 -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3 -4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ. բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2 -4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,  31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին կնվազի 5-8, 31-ին՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև։

Երևանում՝

Մարտի 31-ին սպասվում  են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում մարտի 31-ի երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +8 +10 աստիճան:

Ըստ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի»՝ ապրիլի 2-ից սկսած  սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք օդային հոսաքներին: Օդի ջերմաստիճանը  որքան իջել էր, նույնքան էլ կբարձրանա: Ապրիլի 4-ին ցերեկային ժամերին հանրապետությունում կարձանագրվի 20-22 աստիճան տաքություն:

Մարզերում՝