Տեղեկատու
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 5-ին, 8-ին, 9-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի և 7-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։
Երևանում`
Հունիսի 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կդիտվի +30 +32 աստիճան: