«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Եղանակը Հայաստանում դեկտեմբերի 22-ին

Եղանակը Հայաստանում դեկտեմբերի 22-ին

Ուշադրություն

Դեկտեմբերի 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում ճանապարհները կպատվեն մերկասառույցով։

Հանրապետության տարածքում՝

Օդի ջերմաստիճանն՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևանում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի -1 +1 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումն՝ ԱՅՍՏԵՂ: