Տեղեկատու
Եղանակը Հայաստանում հունիսի 13-ին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-17-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 1-2 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +27 +29 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ ԱՅՍՏԵՂ: