Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 1-ին

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։
Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +37 +39 աստիճան:
Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսունը՝ ԱՅՍՏԵՂ: