«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու համար կալանավորված Սամվել Կարապետյանը տեղափոխվեց տուն (տեսանյութ)

Եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու համար կալանավորված Սամվել Կարապետյանը տեղափոխվեց տուն (տեսանյութ)

«Տաշիր գրուպի» սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց տուն` աջակիցների ծափերի ու վանկարկումների ներքո:

Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ: Գլխավոր դատախազությունն այս որոշումը կբողոքարկի:

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

Եկեղեցին «մեր ձեւով» պաշտպանելու համար քրեական հետապնդման ենթարկվող գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները ծափողջյուններով դիմավորեցին նրան՝ իր տան դիմաց։