«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀԾԿՀ. Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ

ՀԾԿՀ. Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն առաջարկում է ՀՀ բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 1 կՎտժ-ի դիմաց 4.7 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ այս հարցով քննարկումներ կսկսվեն դեկտեմբերի 23-ից։

Վերջնական թանկացման հարցը կորոշվի մինչև 2022թ–ի փետրվարը, քանի որ նոր սակագնային տարին մեկնարկելու է փետրվարի 1-ից։

Թանկացման դեպքում առաջարկվում է սոցիալապես անապահով խավերի համար սակագները թողնել անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար սակագներն ավելացնել 1.5 դրամով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար` 3.5 դրամով։ Իսկ մնացած սպառողների համար` 5.5 դրամով։

  • 2019 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում գործում են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները` ցերեկային սակագին` 40 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 30 դրամ/կՎտժ,
  • անապահով խավերի համար ցերեկային սակագինը 29.99 դրամ է, գիշերայինը` 19.99 դրամ։

Ամբողջական՝ ՀԾԿՀ կայում

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով կթանկանա նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։