«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Երևանի և Անկարայի բանագնացները շուտով կհանդիպեն

Երևանի և Անկարայի բանագնացները շուտով կհանդիպեն

Երևանի և Անկարայի բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ պաշտոնական Երևանը հանդիպման ժամկետը չի հստակեցնում։ 

 «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասել  է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: