«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Այսօր Երևանում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների նիստերը

Այսօր Երևանում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների նիստերը

Նոյեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը: Օրակարգում մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այսօր` նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստ։ Այսօր նաև Երևանում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։

Հայաստան են ժամանելու երկրների ղեկավարները, գումարվելու է ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստ: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով: Գագաթաժողովին մասնակցելու համար Երևան կժամանի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը։ 44-օրյա պատերազմից հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան։

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հետ կապված:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կքննարկելու են նաև Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Հիշեզնենք՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: