«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Երևանում ընթանում են Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը (ուղիղ)

Երևանում ընթանում են Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը (ուղիղ)

Փետրվարի 22-ին Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։

Հիշեցնենք, որ նիստերին մասնակցում են նաև ադրբեջանցի երկու պատգամավորներ։

Ըստ ադրբեջանական АПА գործակալության՝ «Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը երեկ՝ թետրվարի 21-ին, հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը:Միրկիշիլին ասել է, որ ինքն առաջին անգամ է Երևանում: Նա հավելել է, թե «ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ իր երկրի բարի կամքի եւս մեկ ցուցիչ»։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Բյուրոյի նիստ, որի ժամանակ ընդունվել է հակառուսական բանաձև՝ առնչվող Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, որին հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել։