Տաթևիկ Հայրապետյան. Երբ անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով
Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։
«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։
Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով։
Հիշեցնենք՝ «...Ադրբեջանի ղեկավարությունը հավաքվել է Նախիջևանում, որի ժամանակ որոշել է մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիացել, որ վիդեոկապ են դրել Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է...»»։ Նաև այս մասին է գրում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


