«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Երբ տեսնեմ ԱԱԾ-ում ստուգումների անհրաժեշտություն կա, ՊՎԾ-ն էնտեղ էլ կանի ստուգումներ»

«Երբ տեսնեմ ԱԱԾ-ում ստուգումների անհրաժեշտություն կա, ՊՎԾ-ն էնտեղ էլ կանի ստուգումներ»

«Երբ տեսնեմ ԱԱԾ-ում ստուգումներ անելու անհրաժեշտություն կա, ՊՎԾ-ն էնտեղ էլ կանի ստուգումներ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անհրաժեշտություն տեսել եմ, բայց էնպես չի, որ բոլոր տեսած անհրաժեշտություններս միանգանից կարողանում եմ ապահովել, պետք չէ մոռանալ, որ, ըստ էության, ՊՎԾ-ն զրոյից ձեւավորվող մարմին է։ ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ եւ հանձնարարությամբ անի ստուգումներ»,-ասաց Փաշինյանը եւ ընդգծեց, որ ինքն ԱԱԾ-ում էլ, ոստիկանությունում էլ, կառավարությունում էլ, բոլոր նախարարություններում էլ, մարզպետարաններում ու քաղաքապետարաններում էլ տեսնում է խնդիրներ։

Լրագրողները հարց հնչեցրին նաեւ կարմիր գծերի մասին, եւ Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակ բարձրաձայնած մի շարք խնդիրների մասին։ Փաշինյանն ասաց, որ իր ամեն ասածին հերթով կանդարդառնա․

«Խոսել եմ վարկերի մասին, եւ ասել, որ քանի չկա վստահություն վայելող կառավարություն, ես դեմ եմ քվեարկելու վարկային բոլոր ծրագրերին։ Հիմա կա վստահություն վայելող կառավարություն եւ կարելի է ըստ անհրաժեշտության վարկեր վերցնել։ 1991 թվականից շատ բաների մասին եմ խոսել, 20 տարում խոսացածը մի տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ մարդիկ անընդհատ ասում են, թե դեմ են սուպերվարչապետական համակարգին, հիմա վերցնեն՝ իր գրած բոլոր հոդվածներին օրենքի ուժ տա՞ն, այդ դեպքում դա չի՞ լինի սուպերվարչապետություն։

Վարչապետը խոսեց նաեւ 50 հազար աշխատատեղերի մասին, եւ եւս մեկ անգամ թվարկեց մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները:

Լրագրողի դիտարկմանը՝ ժողովուրդն ավելին է սպասում, վարչապետն արձագանքեց՝ ավելին եք ակնկալում, ճիշտ եք անում, ավելին կլինի։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի վարկանիշն ընկել է, Փաշինյանն ասաց, որ չի ուզում այդ դիսկուրսի մեջ մտնել, բայց եթե ուզում են ստանալ այդ հարցի պատասխանը՝ ինքը պարբերաբար քայլում է Երեւանի փողոցներով, կարող են գնալ եւ տեսնել։

Հարցին՝ ինքը գո՞հ է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, վարչապետը պատասխանեց․

«Իսկ ինչո՞ւ պետք է Աղաջանյանից դժգոհ լինեի, Մոնակոյի համալսարանն է ավարտել, Գարիկ Սարգսյանն էլ ժողովրդավարական ճանապարհով ընտված գյուղապետ է եղել, տասնյակ տարի նման բան տեղի չէր ունցել, ի՞նչ են արել, բա՞ն են արել, գոհի-դժգոհի խնդիր չի, տանեն կդատենք, բայց Գարիկ Սարգսյանը որպես մարզպետ ազատ-արդար ընտրություններում ստացել է 20 հազարից ավելի ձայն, ո՞վ է գնահատում մարզպետի աշխատանքը, գնահատում է մարզի ժողովուրդը»։

Հարցին՝ ինքը կենտրոնցած է միայն Մարտի մեկի քրեական գործի վրա, իսկ Հոկտեմբերի 27-ի մասո՞վ ինչ է հնարավոր անել, Փաշինյանն ասաց․

«Ես ոչ մի գործի վրա կենտրոնացած չեմ, կենտորնացած են քննաչական մարմինները, իմ գործը ասելն է, որ նրանք ավելի կենտրոնացած լինեն»,-եզրափակեց վարչապետը։