«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Էրիկ Շամամյան. Անկախության հռչակագիրը պետության ստեղծման հիմնական վկայությունն է, որը  գրաքննության ենթակա չէ. մի քանի օրինակ...

Էրիկ Շամամյան. Անկախության հռչակագիրը պետության ստեղծման հիմնական վկայությունն է, որը  գրաքննության ենթակա չէ. մի քանի օրինակ...

Ծննդականը մեկն է, և ոչ մի իշխանություն որևէ իրավունք չունի ձեռք տալու մեր պետության ծննդականին կամ հղումը հեռացնելու Սահմանադրությունից

Անկախության հռչակագիրը պետության ստեղծման հիմնական վկայությունն է, որը անկախ հետագա իրադարձությունների ընթացքից՝ աննորմալ է ենթարկել գրաքննության:

Հայաստանի իշխանությունները սկսել են արշավ Անկախության Հռչակագրի նկատմամբ, պատճառաբանելով, որ դրա բովանդակությունը կոնֆլիկտածին է և չի համապատասխանում ներկայիս իրավիճակին:

Հարց՝ և՞:

ԱՄՆ-ն ընդունել է իր Անկախության Հռչակագիրը 250 տարի առաջ, որի բովանդակությունը կոշտ քննադատություն է Ջորջ III կայսեր գաղութային քաղաքականության նկատմամբ:

Մասնավորապես, տեքստի մեջ գրված է՝
«The history of the present King of Great Britain is a history of repeated injuries and usurpations…», 
ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի պատմությունը կրկնվող վնասների և յուրացումների պատմություն է»:
Իսկ վերջին պարբերությունը ասում է՝
«all political connection between them and the State of Great Britain, is and ought to be totally dissolved(նրանց և Մեծ Բրիտանիայի պետության միջև բոլոր քաղաքական կապերը պետք է ամբողջությամբ խզվեն)»:

Այսօր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն սերտ դաշնակից պետություններ են և հիմնադիր անդամները ՆԱՏՕ-ի: Երբևիցէ որևէ հանրապետական կամ դեմոկրատ առաջնորդի մտքով չի անցել, որ ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ ՄԹ-ի հետ հարաբերություններում:

Հաջորդ օրինակը Ֆիլիպինների Անկախության Հռչակագիրն է: Այն ընդունվել է 128 տարի առաջ՝ 1898-ին, և հստակ արձանագրում է, որ Իսպանիայի հետ բոլոր քաղաքական կապերը պետք է չեղարկվեն(«all political ties between them and the Government of Spain … should be completely severed and annulled(նրանց և Մեծ Բրիտանիայի պետության միջև բոլոր քաղաքական կապերը պետք է ամբողջությամբ խզվեն»։)

Այսօր Ֆիլիպինների և իրենց նախկին գաղութատեր պետության՝ Իսպանիայի միջև հաստատված են նոռմալ դիվանագիտական հարաբերություններ, իսկ անկախության հռչակագրի բովանդակությունը, որը մերժում է քաղաքական կապերը Իսպանիայի հետ, երբևիցե կոնֆլիկտի պատճառ չեն դարձել պետությունների հարաբերություններում:

Հունգարիայի անկախության հռչակագիրը հայհոյանք է Հաբսբուրգների տոհմի դեմ, որը վաղուց մնացել է պատմական անցյալում: 

Օրինակները բազմաթիվ են, որ հռչակագրերի բովանդակությունը ներկա իրադարձությունների հետ աննորմալ է նույնացնելը: Դա կնշանակի, որ պետությունները պետք է ունենան ոչ թե մեկ, այլ հարյուրավոր անկախության հռչակագրեր:

Ուստի ծննդականը մեկն է, և ոչ մի իշխանություն, լինի ՀԿԿ-ն թե ՔՊ-ն, որևէ իրավունք չունի ձեռք տալու մեր պետության ծննդականին կամ հղումը հեռացնելու Սահմանադրությունից:

Մանավանդ, որ ի տարբերություն մնացած դեպքերի, մեր Անկախության Հռչակագիրը ընդունվել է համազգային սիրո ու հպարտության մթնոլորտում՝ շնորհիվ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շաբաթներով քննարկումների, որի արդյունքում բոլոր կողմերը հասան կոնսենսուսի:

Շնորհակալություն հայտնելով նրան այդ մեծ քաղաքական կամքի ու ճկունության համար, շնորհավորում եմ Անկախության Հռչակագրի 36-րդ ամյակը 🇦🇲🇦🇲🇦🇲

Էրիկ Շամամյան