«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика


«Եթե կաթողիկոսների ընտրության հարցում անգամ ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել օտար միջամտությունների պատճառով»

«Եթե կաթողիկոսների ընտրության հարցում անգամ ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել օտար միջամտությունների պատճառով»

Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Նորավանքում, 2007թ.

Ճիշտ է՝ պետականության վերականգնմամբ եկեղեցին, ըստ էության, ազատվել է աշխարհիկ իշխանություններին փոխարինելու պարտականությունից, բայց քանի դեռ հայության մի զգալի հատվածը ապրում է Հայաստանից դուրս, նա շարունակելու է պահպանել իր միավորիչ ազգային դերը հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ։ Չխոսած այլեւս այն մասին, որ եկեղեցուն նույնքան կարեւոր դեր է վերապահված նաեւ ազգի հոգեւոր եւ բարոյական դաստիարակության գործում։

1700-ամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին աչքի է ընկել այն գնահատելի առանձնահատկությամբ, որ կաթողիկոսական գահին, համարյա առանց բացառության, բազմեցրել է ժամանակի ամենաարժանավոր հոգեւորականին։ Եթե կաթողիկոսների ընտրության հարցում երբեմն անգամ ծագել են ինչ-ինչ հակասություններ, ապա դա տեղի է ունեցել ավելի օտար միջամտությունների, քան ներքին տարաձայնությունների պատճառով։

Լևոն Տեր-Պետրոսյան, 1995թ.