ԵԽԽՎ-ում ահազանգում են. «Հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում Փաշինյանի գլխավորությամբ»
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի երկրորդ մասում շարունակվեց ՀՀ-ում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը հաջորդած մտքերի փոխանակությունը։
ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լին իր ելույթում անդրադարձավ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին և հայտարարեց․
«Ուզում եմ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների մասին խոսել ՀՀ կառավարության՝ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի համատեքստում։
Այն ամենահին ազգային եկեղեցին է աշխարհում և ենթարկվում է աննախադեպ սպառնալիքի ոչ թե արտաքին ուժերի կողմից, այլ հենց ՀՀ կառավարության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ներկայիս վարչակազմն անցել է բոլոր սահմանագծերը եկեղեցու և պետության միջև՝ իրականացնելով եկեղեցու դեմ աննախադեպ ճնշում։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։ Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»։
Էդվարդ Լեյը ոչ իրավաչափ համարեց եպիսկոպոսների և հոգևորականների ձերբակալությունները և մտահոգություն հայտնեց, որ ճնշում է իրականացվում նաև Կաթողիկոսի նկատմամբ։ Նա հայտարարեց․
«Այս վեհաժողովը պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և հորդորի ՀՀ կառավարությանը դադարեցնել այդ գործելաոճը»։
Այս ելույթն ընդունվեց ծափահարություններով:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am-ում


