«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Գևորգ Սուջյան. Շնորհակալություն հայտնել Ալիևից այն դեպքում, երբ ադրբեջանի բանտերում ունենք պատանդներ՝ անընդունելի է

Գևորգ Սուջյան. Շնորհակալություն հայտնել Ալիևից այն դեպքում, երբ ադրբեջանի բանտերում ունենք պատանդներ՝ անընդունելի է

«Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեվից այն դեպքում,երբ ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ իմ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն,ինչ անում ես ճիշտ ես անում Ալիեվ, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս…Սա մեր ազգի պատիվն է»,  ֆեյսբուքի իր էջում գրում է  2020 թվականի նոյեմբերին գերավարված և 5 տարուց ավելի թշնամու բանտում անցկացրած  Գևորգ Սուջյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։
 ԳևորգըՍուջյանը դատարանում հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության օրը որոշել է մեկնել Ստեփանակերտ, որպեսզի օգնություն հասցնի։ Ճանապարհին  ադրբեջանցի զինծառայողները  ձերբակալել են իրենց։
Ադրբեջանական դատարանում նրանց մեղադրանք էր առաջադրվել և նրանց դատապարտելու էին 15 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը 2026 թվականի հունվարի 14-ին Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։