«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գագիկ Սուրենյան. Այսօր երեկոյան մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը

Գագիկ Սուրենյան. Այսօր երեկոյան մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը

Մարտի 19-ի կեսօրից հետո դեպի երեկո մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը Միջերկրական ծովից և արդեն 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 21-ին, 22-ին մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում, և տեղումները նորից հանրապետության տարածքում կվերսկսվեն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Օդի ջերմաստիճանը նախորդ տասը օրերին անոմալ բարձր է եղել մեր հանրապետության տարածքում: «Մոտ 7-ից 10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է եղել, ներկա պահին ունենք օդի ջերմաստիճանի անկում և առաջիկա օրերին ջերմաստիճանն առանձնապես չի փոխվելու, ունենք առանձին օրերին մի փոքր բարձրացում, մի փոքր նվազում»,- ասաց նա:

Սուրենյանը նշեց, որ գյուղատնտեսական առումով որևէ վտանգավոր բան չկա դեռ, ամեն ինչ նորմայի սահմաններում է: «Ծիրանենու ծաղկում է գնում Արարատյան դաշտում, հատկապես մինչև ամսի 23-ը արդեն կունենանք համատարած ծաղկում Արարատյան դաշտում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մարտ ամսվա ընդհանուր տեղումներին, ապա նա նշեց, որ ներկա պահին տեղումները դեռևս հանրապետությունում ընդամենը նորմայի 20-ից 60 տոկոսն են կազմում, առաջիկա օրերին ևս կանխատեսվում է, որ տեղումները կլինեն նորմայի սահմաններում:

Ապրիլ ամսվա վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: