«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Գարեգին 2–րդը չի կարողանա մասնակցել Իլիա 2–րդի հուղարկավորությանը. Սա երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինությունն է

Գարեգին 2–րդը չի կարողանա մասնակցել Իլիա 2–րդի հուղարկավորությանը. Սա երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինությունն է

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է.

«Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է: 
Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:

Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն: Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:

Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»:


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։

Հայտարարության մեջ ասվում է.
«Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ վերջին հրաժեշտը տալու Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ին, այս վարչախումբն ապացուցում է, որ վերջնականապես զուրկ է որևէ սրբությունից։
Սա մանրախնդիր ու վախկոտ խուլիգանություն է։ Երբ պետական ապարատը չի կարողանում զսպել իր էժանագին քենը անգամ մահվան, սգի և վերջին հրաժեշտի առաջ, մենք գործ ունենք ոչ թե իշխանության, այլ ազգային խայտառակության հետ։
Սա հարված է մեր պետության արժանապատվությանը։ Ամենայն Հայոց Հովվապետին իր հոգևոր եղբոր հուղարկավորությանը մասնակցելուց զրկելով՝ դուք չեք նվաստացնում Վեհափառին։ Դուք ծաղրուծանակի եք վերածում Հայաստանը՝ աշխարհին ցույց տալով, որ մեր երկիրը ղեկավարվում է հոգեկան հիվանդությամբ տառապողների կողմից, ովքեր թքած ունեն դարավոր հայ-վրացական հարաբերությունների վրա։
Սա բացահայտ սրբապղծություն է։ Այնտեղ, որտեղ նորմալ մարդիկ լռում են և գլուխ խոնարհում, դուք կառուցում եք ձեր էժանագին մոլագար պատերը։ Սա ոտնձգություն է ոչ միայն եկեղեցական կարգի, այլև մարդկային տարրական բարոյականության դեմ։
Մենք խստագույնս պահանջում ենք՝ անհապաղ և առանց էժանագին իրավական շղարշների վերացնել Կաթողիկոսի դեմ կիրառվող այս խայտառակ արգելքը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ձեր վարած թշնամական ու կործանարար արշավը հատել է խելագարության բոլոր սահմանները։
Սթափվե՛ք։ Ով այսօր լռում և հանդուրժում է այս խայտառակությունը, դառնում է պետական մակարդակով իրականացվող այս հոգևոր տեռորի հանցակիցը։ Դուք չեք խոցում Եկեղեցին, դուք մերկացնում եք ձեր իսկ բարոյական սնանկությունը, ձեր վախն ու մանրությունը։ Ձեր կերպարը զզվանքից ու խղճահարությունից բացի այլ զգացումներ չի առաջացնում»։