Տարածաշրջան
Georgian Airways-ը ուղևորներին կառաջարկի օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներից
Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում եև վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից:
«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական ավիաընկերություններին:
Այդ դեպքում, եթե արգելքը ուժի մեջ մտնի հուլիսի 8-ից, Georgian Airways-ը կառաջարկի իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: