«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Գրահամ Ուոթսոն. Լևոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի պարագայում

Գրահամ Ուոթսոն. Լևոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի պարագայում

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ներդրեց քաղաքական գործիչների մոտ հազվադեպ պատահող որակներ։ Բարդագույն իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը նրան հնարավորություն տվեց ապահովելու երկրի առաջընթացը վերջինիս պատմության ամենադժվար եւ ճգնաժամային պահին։ Նրա դատողականությունն ու մարդկային զգայականությունն էին, որ հանդիսացան Նոր հանրապետության կառուցման հիմնասյուները։ Լեւոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի պարագայում» 
(Գրահամ Ուոթսոն, Եւրախորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների հանուն Եւրոպայի դաշինք (ALDE)» խմբակցության ղեկավար (2002–2009 թթ.)։

«Չեմ կարող ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին։ Մեր ուժը եւ միակ զենքը ճշմարտությունն է։ Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել 
(Լ.Տեր-Պետրոսյան, 18.09.2009)։

«Թերեւս ես իդեալիզմի գիրկն եմ ընկնում, բայց համոզված եմ, որ առանց իդեալիզմի՝ իրավական, ժողովրդավարական եւ բարոյական պետություն կառուցել հնարավոր չէ» 
(Լ.Տեր-Պետրոսյան, 09.09.2011)։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը.

Աշոտ Սարգսյան