«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրում՝ ԱԺ-ում (տեսանյութ)

Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրում՝ ԱԺ-ում (տեսանյութ)

«Ազատություն». Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ` Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է պարգևատրել և՛ պատգամավորներին, և՛ խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին։

Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Հետպատերազմյան 2020-ի ավարտին, օրինակ, ԱԺ-ի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը միայն ԱԺ աշխատակազմին էր պարգևատրել։ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատեց՝ անցած Ամանորին ընդառաջ չեն ստացել պարգևատրում։

8-րդ գումարման պատգամավորները վերջին երեք ամսում 2-րդ անգամ են պարգևատրվում, նախորդը Անկախության 30-ամյակի առթիվ էր ու կրկին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Մոտ 500 հազար դրամ պատգամավորական աշխատավարձին ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գումարվել էր 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի համար։ Արդյունքում, այս ամիս պատգամավորները նվազագույն աշխատավարձ ստացողից ավելի քան 17 անգամ շատ կստանան՝ գրեթե 1 միլիոն 200 հազար դրամ:

Նվազագույն աշխատավարձը, մինչդեռ, կմնա անփոփոխ` 68 հազար դրամ:

Հիշեցնենք՝  խորհրդարանի ղեկավարը հաջորդ տարի նաև մոտ 200 հազար դոլարանոց նոր մեքենա կունենա` բյուջեի հաշվին։

Ավելին՝ տեսանյութում