«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Ղարաբաղը «թոկ» ու «ավանտյուրա» համարողներն ինչո՞ւ չեն բանավիճում Վազգենի հետ

Հարութ Ուլոյան. Ղարաբաղը «թոկ» ու «ավանտյուրա» համարողներն ինչո՞ւ չեն բանավիճում Վազգենի հետ

Անկախության 35-ամյակին ընդառաջ

«1988 թվից, երբ մենք ոտքի կանգնեցինք Արցախի եւ Հայաստանի միասնության համար, մինչեւ 1991 թիվը, եթե մեզ մարգարեաբար ասեին, որ մենք 1993թ. այս օրը հավաքվելու ենք մեր անկախացած պետության մայրաքաղաքում, եթե մեզ մարգարեաբար ասեին, որ հավաքվելու ենք ազատագրված Հայաստանում, որովհետեւ Հայաստանն ինքը ազատագրվելու կարիք ուներ, եթե ասեին մեզ, որ մենք հավաքվելու ենք այստեղ՝ ազատագրված Արցախով, հավաքվելու ենք, ըստ էության, դե ֆակտո միացած անկախ Հայաստանում` Շուշիով, Լաչինով, Քելբաջարով եւ այլն, ու եթե ասեին` այդ ճանապարհին մենք զոհեր ենք ունենալու, լավագույն տղերքի արյունն է թափվելու, եթե ասեին` այդ ճանապարհին հրեշավոր ձմեռ է լինելու, շատ ենք չարչարվելու, ես համոզված եմ, որ մենք ամբողջ ժողովրդով կհամաձայնեինք դրան: Ավելիին կհամաձայնեինք։

Այսօր այդ օրն է: Եվ սրանից ընդամենը 5-10 տարի հետո մեր մասին չեն դատելու, թե էս ձմեռ 250 գրամ հաց ավել կերանք, թե պակաս: Գազ կա՞ր, թե՞ չկար: Դատելու են` երկիրը պահեցի՞նք, պետությունը ստեղծեցի՞նք, թե՞ ոչ: Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ծիծաղելի է թվալու սերունդների աչքին»:  Վազգեն Սարգսյան, 1993 թ․

Ղարաբաղը «թոկ» ու «ավանտյուրա» համարողներն ինչո՞ւ չեն բանավիճում Վազգենի հետ։ Ինչո՞ւ է մինչև հիմա Վազգենը ձեզ համար հերոս։ թՔՊ ներկայացուցիչներն ու ներկայիս ԵԿՄ-ում եղածներն ի՞նչ սրտով են այցելում նրա գերեզմանին։ Վազգենի հայտնի եղբայրն ի՞նչ սրտով է աջակցում այդ մարդկանց․․․

Այս ամենը ողորմելության գերագույն մակարդակն է, հարգելիներս։ Ձեր՝ բոլորիդ, ներկայիս ողջ պրոպագանդան, ըստ էության, ուղղված է հենց Վազգենի՝ վերևում մեջբերված խոսքերը հերքելուն ու հակառակն ապացուցելուն։

Դուք, այո, կարող եք, հանգամանքների բերումով ու հասարակական-քաղաքական իրավիճակից ելնելով, Լևոնին, Քոչարյանին ու Սերժին համարել, որ նրանք Ղարաբաղը՝ որպես թոկ, փաթաթել են մեր վզին ու մեզ պահել են այդ ավանտյուրայի մեջ, բայց դրա հետ մեկտեղ չեք կարող շարունակել հերոսացնել Վազգենին, Մոնթեին․․․

Դուք կրկին կարող եք Ղարաբաղն ավանտյուրա համարել, այդ դեպքում դուք ուրացող եք, սակայն, երբ դրա հետ մեկտեղ շարունակում եք Վազգենին, Մոնթեին ու մյուսներին հերոսացնել, ապա ինքնըստինքյան ձեր վարքը վերածվում է ճղճիմ ողորմելիության։

Հարութ Ուլոյան