«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Իրենք իրենց ապուշի տեղ դրած հիմա էլ Տեր-Պետրոսյանին Տեր-Պետրոսյանից են փրկում

Հարութ Ուլոյան. Իրենք իրենց ապուշի տեղ դրած հիմա էլ Տեր-Պետրոսյանին Տեր-Պետրոսյանից են փրկում

(Քանի որ այս թեմայով մոտ 9 ամիս առաջ եմ գրել, հիմա հնարավորինս կարճ կձևակերպեմ)։

Հարգելի՜ «անաչառներ», մեջներդ մի գրամ թասիբ էլ չկա՞։

Ու մինչև հիմա դեռ կասկածներ կան այս մարդկանց մասին, թե՞ ոնց։ Իրենք իրենց ապուշի տեղ դրած հիմա էլ Տեր-Պետրոսյանին Տեր-Պետրոսյանից են փրկում։ Ու ի՞նչ։ Այս մարդիկ ընդամենը մի բան էն ապացուցում, որ իրենք Տեր-Պետրոսյանից ու լևոնականությունից կիլոմետրորով հեռու են եղել։ «Խաղաղությունը» Լևոնից են փրկում․․․

Դուք ձեզ չեք խղճո՞ւմ։ 5 տարի առաջ Նիկոլն «ազգակործան պատուհաս» էր ու այդտեղ երկրորդ կարծիք չէր կարող լինել։ Նիկոլը «Հայաստանի կեսը կործանել ու, վերընտրվելու դեպքում, մյուս կեսն էլ էր կործանելու», դա էլ կասկածի տակ չէիք դնում։ «Նիկոլից եկող սպառնալիքն ավելի մեծ է, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկողը», դրան էլ ծափ էիք տալիս։ «Քոչարյանի ու Սերժի հետ դաշինքը՝ բոլորով քաղաքականությունից հեռանալու պայմանով» կորսված գաղփարն էլ ողջունում էիք։ Ու հիմա դուք Լևոնին Լևոնից եք փրկո՞ւմ։

«Պատվերը կատարված է․ սպասենք շքանշաններին»։

Հարութ Ուլոյան