«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Օտարների ու թշնամիների ցանկությունների միակողմանի բավարարումը ներկայացվում է որպես աննախադեպ մի ձեռքբերում

Հարութ Ուլոյան. Օտարների ու թշնամիների ցանկությունների միակողմանի բավարարումը ներկայացվում է որպես աննախադեպ մի ձեռքբերում

Մեզ ամեն գնով ցանկանում են համոզել, թե, իբր, ամերիկյան հռչակագիրն ինչ-որ դարակազմիկ ձեռքբերում է։ Ու դա այն պայմաններում, երբ իրենց իսկ բանակցած փաստաթղթի 3-րդ կետում առկա կոնկրետ ձևակերումը ոչ միայն հայերեն կեղծ թարգմանությամբ են ներկայացնում, այլև մանիպուլացնում են այդ կեղծիքը։

Օտարների ու թշնամիների ցանկությունների միակողմանի բավարարումը՝ հանուն խաղաղության, ներկայացվում է որպես աննախադեպ մի ձեռքբերում։ Մեզ փորձում են ապացուցել, թե այն, ինչ իրենք ձեռքբերում են համարում, նախկին որևէ ղեկավար չէր կարողացել ամրագրել։

Հարգելի՛, իբր թե, միամիտ հայրենակիցներ, եթե ձեզ թվում է, թե 90-ականներից սկսած Հայաստանի ցանկացած ղեկավար չէր կարող իրականացնել այն քաղաքականությունը, ինչ ներկայիս իշխանություններն են իրականացրել՝ Փաշինյանի գլխավորությամբ, ապա դա ուղղակի նշանակում է, որ մենք՝ որպես ազգ, որպես ԻՆՔՆԻՇԽԱՆ պետություն, գոյատևելու որևէ հեռանկար չունենք։

Խելագա՞ր էր, այո՞, Տեր-Պետրոսյանը, երբ, օրինակ, ատամները սրած դուրս էր եկել ԱՄՆ-ի հովանավորության դեմ՝ մերժելով Լիսաբոնյան փաստաթուղթը, որով նախատեսվում էր Ղարաբաղին շնորհել ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում։

Ի տարբերություն քաղաքականության վերաբերյալ ձեր ներկայիս ցնորամիտ պատկերացումների, Տեր-Պետրոսյանը պաշտպանում էր հայ ժողովրդի, այդ թվում՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու ազգային շահը։ Եթե ձեզ թվում է, թե նուն Տեր-Պետրոսյանը չէր կարող Ղարաբաղի շահերի հաշվին առևտուր անել աշխարհի գերտերությունների հետ՝ իր իշխանությունը պահելու կամ ներկայիս խաղաղության պես խաղաղություն բերելու նպատակով, ապա դուք դրանով ուղղակի ընդունում եք, որ այն ինչ տեղի է ունեցել վերջին 5 տարիներին մեզ հետ, մենք դրան լիուլի արժանի էինք։

Ձեր այդ տրամաբանությամբ, ձեր իրական Հայաստանում քաղաքականություն ասվածն ուղղակի պետք է դուրս գա շրջանառությունից, այնպես, ինչպես գոյություն չուներ նախորդ դարում՝ շուրջ 70 տարի։

Հարութ Ուլոյան