«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Այս ամենը աչքաթող անելու պարագայում մենք հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո

Հարութ Ուլոյան. Այս ամենը աչքաթող անելու պարագայում մենք հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո

Փաշինյանը հիմա էլ «միջազգային սահմաններով ճանաչված իրական Հայաստան»-ը ներկայացնում է որպես այն «ավետյաց երկիրը», որը Աստված տվել է մեզ։ Եվ, որպես ապացույց, բերում է այն փաստերը, որ Էջմիածինը, Մաշտոցի գերեզմանն ու Խոր Վիրապը գտնվում են ներկայիս Հայաստանում, այսինքն, եզրակացնում է նա, ներկայիս Հայաստանը «մեր քրիստոնեական էությունն ու մեր ավետյաց երկիրն է»։

Իհարկե, պրոպագանդիստները տվյալ մտքերի վերաբերյալ քննադատությունը կներկայացնեն որպես կոնֆլիկտ՝ նույնացնելով «իրական Հայաստան»-«ներկայիս Հայաստանի Հանրապետություն» եզրույթներն ու կգան այն եզրակացության, թե Փաշինյանի քննադատները մերժում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կամ գոյությունը, սակայն դա իրենց խնդիրն է։ Ինչ ուզում են, թող ներկայացնեն։ Այս առումով՝ միայն ապշել կարելի է, որ գտնվում են ռացիոնալ մարդիկ, որ դեռ փորձում են բանավիճել այդ պրոպագանդիստների հետ։ Ինչևէ։

Փաշինյանի բուն քարոզչական մանիպուլյացիան, բնավ, ո՛չ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքին, ո՛չ դրա գոյությանը չի վերաբերում։ Դա նույն ուրացման քաղաքականության հերթական ելևէջներից մեկն է, այս անգամ, սակայն, դրան տրվում է աստվածային՝ որպես Աստծու կողմից լեգիտիմացված գործընթաց։

Այլ կերպ ասած, Փաշինյանի ենթատեքստը հետևյալն է․ Ղարաբաղի կորուստն արդարացնելու ու այն իրական Հայաստանով քողարկելու քաղաքականությունը ներկայացվում է որպես մի առաքելություն, որի իրականացման պատիվն Աստված պատվիրակել է Փաշինյանին։

Ավելի պարզ ասած, Հայաստանի թագավորական դինաստիաները, Հայաստանի պատմական տարածքները, ու հենց Ղարաբաղը, այդ ամենը կործանվել են, քանի որ մենք չենք հավատացել Աստծուն և գլխի չենք ընկել, որ Աստծու կողմից մեզ պարգևած «ավետյաց երկիրը» ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է․․․ Իսկ այժմ, քանի որ Փաշինյանը հավատում է Աստծուն, միգուցե և ուղիղ կապի մեջ է նրա հետ և իրեն իրավունք է վերապահում նրա անունից նման մտքեր հնչեցնել, ապա մենք, իրապես, գտել ենք մեր «ավետյաց երկիրը»․․․ Եվ որպեսզի սա դառնա անշրջելի, «Հայաստանի քաղաքացիները պետք է հավատան Աստծուն»։

Իհարկե, Փաշինյանի տվյալ ելույթները ուշադրության չեն արժանանում և մանրամասն չեն վերլուծվում, սակայն դրանց բովանդակությունը շատ ավելի խոսուն է, քան նրա սովորական ելույթները։ Այս ամենը աչքաթող անելու պարագայում մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո։ Կամ` արդեն հայտնվել ենք։

Հարութ Ուլոյան