«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Հասմիկ Հարությունյան. Իրականում սակավամիտ ազգակործանները պարզապես իրենց խաղն են խաղում, որ կոչում են «չորրորդ հանրապետություն»

Հասմիկ Հարությունյան. Իրականում սակավամիտ ազգակործանները պարզապես իրենց խաղն են խաղում, որ կոչում են «չորրորդ հանրապետություն»

ՀՀ անձնագրի նոր դիզայնն են ներկայացնում՝ կարմիր գույնի անձնագիր, Արագած լեռան նկարով։ Կարմիր գույնի մասին հարցերին պատասխանում են՝ «մեր դրոշի կարմիրն է»։

Կարելի է կարծել՝ կապույտ գույնը բաբոյիս դրոշի գույնն էր (եթե, իհարկե,  մի պահ ենթադրենք, թե անձնագրի գույնը պիտի դրոշի գույներով պայմանավորվի)։ Գույնը քննադատողներին ասում են նաև, թե կարմիրը Եվրոպայի շատ երկրների անձնագրերի գույնն է։ Այսինքն, արևմտամետ ենք։ Բայց ասեմ՝ ԱՄՆ-ն էլ մեզնից բավական արևմուտք է, և անձնագիրը կարմիր չէ։ Կարմիր էր սովետական անձնագիրը։ Բայց դա էլ խնդիր չէ, հարցը գույնը չէ։

Իրականում սակավամիտ ազգակործանները պարզապես իրենց խաղն են խաղում, որ կոչում են «չորրորդ հանրապետություն»։ Հետևաբար՝ լրիվ ուրիշ անձնագիր պիտի տպեն։

Իսկ ո՞ր գույնն ավելի կսազի այս իշխանությանը. այո, արնագույնը։

Հասմիկ Հարությունյան