Հասարակություն
Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց եւ J խմբի առաջատարն է (տեսանյութ)

Աշխարհի 2022 թվականի ընտրական հանդիպումը Սպոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականների միջև ավարտվեց անարդյունավետ ոչ ոքիով՝ 0։0 հաշվով։
Ոչ ոքին, անկախ խմբի մյուս հանդիպումների արդյունքից, պահպանեց մեր ընտրանուն J խմբի առաջատարի դիրքում։
Հաջորդ խաղը ընտրական խմբում Հայաստանի հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ Գերմանիայի ընտրանու հետ։ Այդ խաղում էլ նույնիսկ ոչ ոքի արդյունքի դեպքում Հայաստանի հավաքականը կշարունակի գլխավորել ընտրական J խումբը։