«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հայաստանում ձյուն է գալիս

Հայաստանում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով։

Ավելի վաղ ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել են, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ի «երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»