Տեղեկատու
Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է.
Փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Լարս. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։