«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է.

Փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ,

Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ փետրվարի 23-24-ը  5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: