«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը քվեակեց ՔՊ-ի օգտին (տեսանյութ)

«Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը քվեակեց ՔՊ-ի օգտին (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:

Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը:

Թեկնածուին առաջադրելու մասին ավագանու նիստում հայտարարարեց «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն է, ով եւս առաջադրվեց որպես համայնքապետի թեկնածու:

Տավորս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

NEWS.am-ի փոխանցմամբ՝ Սափեյանին կողմ է քվեարկել «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը: